Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Վլադիմիր Պուտինն ավելի շատ է մտահոգված Հայաստանի ճակատագրով, քան ձեր արկածախնդիր, բանսարկու դուետը

Վլադիմիր Պուտինն ավելի շատ է մտահոգված Հայաստանի ճակատագրով, քան ձեր արկածախնդիր, բանսարկու դուետը
19.08.2024 | 20:30

Երբ օգոստոսի 8-ին գրառում կատարեցի ռազմագերիների վերադարձի և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերելու վերաբերյալ, շատերը վրդովվել էին։

Սակայն, մի քիչ էլ համբերենք և այդ ամենն ակներև կդառնա։

«Զանգեզուրի միջանցք» խոսույթը կարող եք մոռանալ։

Ընդամենը կարող է տրամադրվել ճանապարհ` ռուսական ФСБ-ի վերահսկողության ներքո։

Ինֆորմացիայի աղբյուրի վերաբերյալ, խնդրում եմ, հարցեր չտալ, չեմ պատասխանելու։

Գերագույն գլխավոր ռեկետյոր անո տոտա, «ղոդուղիդ» հետ միասին կարող եք շարունակել ցոփուշվայտ ձեր «կայֆուլկեքը», որովհետև Վլադիմիր Պուտինը ձեր փոխարեն էլ է աշխատում։

Փաստորեն, Վլադիմիր Պուտինն ավելի շատ է մտահոգված Հայաստանի ճակատագրով, քան ձեր արկածախնդիր, բանսարկու դուետը։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ըստ օդում կախված լուրերի շուտով հայ ռազմագերիները, բացի քաղաքական և ռազմական վերնախավից, կվերադառնան տուն:

Ինչպես նաև ադրբեջանի զորքերը կլքեն Հայաստանի սուվերեն տարածքները:

Տեսնես իլյուշա ալիևն ինչու՞ է այդպես բարիացել:

8 օգոստոսի 2024

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ